Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Անհրաժեշտաբար» պետք էր հայերին թշնամացնել մեկը մյուսի հետ

«Անհրաժեշտաբար» պետք էր հայերին թշնամացնել մեկը մյուսի հետ
15.09.2024 | 12:12

Ինչե՜ր կանեինք, եթե միասնական լինեինք։ Այնքան միասնական, որքան մեր մասին պատմում են արաբները, ռուսները, ամերիկացիներն ու անգամ հրեաները։

Իսկապես, Լոուրենս Արաբացին գիտեր, վստահ եմ, գիտեր, որ հայերի միությունը աշխարհում նոր գեոպոլիտիկ ցնցում էր առաջացնելու, ուստի «անհրաժեշտաբար» պետք էր հայերին թշնամացնել մեկը մյուսի հետ, թերահավատություն սերմանել սեփական ուժի նկատմամբ, տանել դեպի ինքնախարազանում և կեղծ իրապաշտություն (պրագմատիզմ), ու այս գործում, որքան էլ որ ցավալի է, լավագույն գործիքը հենց էթնիկ հայերն էին։

Բայց ոչինչ, սա էլ կանցնի, ու Արաբացու խոսքերը մի օր մարգարեաբար իրականություն կդառնան:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5055

Մեկնաբանություններ